Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին

ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին
19.10.2015 | 15:55

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:

Ծրագրին ներկա էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա վան դեր Լեյենը, ՔԴՄ և ՔՍՄ գլխավոր քարտուղարները և մի շարք այլ պաշտոնյա անձինք, ինչպես նաև 28 երկրներից շուրջ 100 հյուրեր:

Ծրագիրը նախատեսում էր թեմայի շուրջ նոր գաղափարների և լուծումների բացահայտում, որի համար անցկացվեցին տարբեր քննարկումներ: Մասնավորապես քննարկումներ եղան հետևյալ 3 գլոբալ թեմաների շուրջ` «Տնտեսություն և էներգետիկա», «Թվայնացում», «Դեմոգրաֆիական փոփոխություններ»:
Համագումարի ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով: Ստորև ներկայացնում ենք ելույթից մի հատված:
«Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Գերմանիայի նախագահին` այն պատմական իրողության համար, որը նա այս տարի կատարեց` Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Դա նոր շունչ հաղորդեց հայ-գերմանական հարաբերություններին:
Լինելով հավատարիմ եվրոպական համընդհանուր արժեքներին` մենք հստակեցրինք այդ կողմնորոշումը` միանալով Եվրոպայի հիմնական քրիստոնեա-դեմոկրատական ընտանիքներին, և այսօր մենք հանդիսանում ենք DEMYC-ի(Եվրոպայի ժողովրդավար երիտասարդների համայնք), YEPP-ի(Եվրոպայի ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպություն) և EDS(Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) անդամ»:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ